= $el.scrollHeight - 10)" x-init="$watch('showModal', value => {
if(value) {
canConfirm = false;
$el.scrollTop = 0;
$nextTick(() => {
if ($el.scrollHeight <= $el.clientHeight) {
canConfirm = true;
}
});
}
})">
Խնդրում ենք ուշադիր կարդալ՝
-
Միջոցառմանը գրանցվելով և/կամ մասնակցելով՝ Դուք անվերապահորեն համաձայնում եք, որ միջոցառման
ընթացքում կարող է իրականացվել լուսանկարահանում և տեսանկարահանում։
-
Դուք հաստատում եք Ձեր համաձայնությունը, որ ստացված լուսանկարներն ու տեսագրությունները կարող
են օգտագործվել կազմակերպչի կողմից առանց ժամանակային սահմանափակման՝ տեղեկատվական, գովազդային,
մարքեթինգային և հանրային հաղորդակցության նպատակներով՝ ցանկացած կրիչով և հարթակում, առանց
լրացուցիչ թույլտվության կամ փոխհատուցման։
-
Միջոցառմանը գրանցվելով և/կամ մասնակցելով՝ Դուք հաստատում եք, որ Ձեր կողմից տրամադրված
տեղեկատվությունը ամբողջական և ճշգրիտ է։
-
Ոչ ամբողջական կամ սխալ տեղեկատվություն տրամադրելու դեպքում կազմակերպիչն իրավունք ունի
միակողմանիորեն չեղարկել Ձեր մասնակցությունը՝ առանց նախնական ծանուցման։
-
Միջոցառմանը գրանցվելով և/կամ մասնակցելով՝ Դուք հաստատում եք, որ Ձեր վարքագիծը,
գործողությունները կամ ցանկացած այլ հանգամանք չպետք է հակասեն կազմակերպչի ներքին կանոններին,
քաղաքականություններին կամ գործող ընթացակարգերին, հակառակ դեպքում կազմակերպչին իրավունք ունի
միակողմանիորեն չեղարկել Ձեր մասնակցությունը՝ առանց նախնական ծանուցման։
-
Միջոցառմանը գրանցվելով՝ Դուք հաստատում եք, որ կազմակերպիչն իրավունք ունի անվտանգության,
կազմակերպչական կամ այլ հիմնավոր պատճառներով մերժել մուտքը կամ դադարեցնել Ձեր
մասնակցությունը, ինչպես նաև փոփոխել միջոցառման ծրագիրը, ժամերը կամ օրակարգը։
-
Դուք ընդունում եք, որ տոմսի փոխանցումը երրորդ անձի թույլատրվում է միայն կազմակերպչի նախնական
գրավոր համաձայնությամբ:
-
Դուք ընդունում եք, որ կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում միջոցառման ընթացքում Ձեր
անձնական իրերի կորստի կամ վնասման համար, իսկ անհաղթահարելի ուժի (force majeure)
հանգամանքների դեպքում պատասխանատու չէ միջոցառման չկայանալու, հետաձգման կամ փոփոխման համար։